Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Corinthians 16

:
Armenian - AE1994
1 Իսկ ինչ վերաբերում է սրբերին տրուող նպաստին, դուք եւս այնպէս արէք, ինչպէս պատուիրեցի Գաղատիայի եկեղեցիներին:
2 Շաբաթուայ իւրաքանչիւր առաջին օրը, ձեզանից իւրաքանչիւր ոք իր համար թող հաւաքի, ինչքան որ յաջողուի իրեն,
3 որպէսզի, երբ գամ, այն ժամանակ նպաստների հանգանակութիւն չլինի: Այլ, երբ գամ, ում որ արդէն յարմար էք համարել,
4 Իսկ եթէ պէտք լինի, որ ես էլ գնամ, թող ինձ հետ գան:
5 Ձեզ մօտ կը գամ, երբ անցնեմ Մակեդոնիայով (քանզի Մակեդոնիայով պիտի անցնեմ միայն).
6 եւ եթէ յարմար լինի, ձեզ մօտ կը մնամ կամ կը ձմեռեմ, որ դուք ճանապարհ դնէք ինձ, ուր էլ գնալու լինեմ.
7 որովհետեւ չեմ ուզում ձեզ հիմա հարեւանցի տեսնել. յոյս ունեմ մի որոշ ժամանակ մնալ ձեզ մօտ, եթէ Տէրը կամենայ:
8 Բայց այժմ կը մնամ Եփեսոսում մինչեւ Պենտեկոստէի օրը.
9 քանի որ ինձ համար աշխատանքի մեծ եւ կարեւոր դուռ է բացուած, իսկ հակառակորդները շատ են:
10 Արդ, եթէ Տիմոթէոսը գայ, տեսէք, որ աներկիւղ լինի ձեր մէջ, որովհետեւ Տիրոջ գործն է անում, ինչպէս ինքս էլ:
11 Ոչ ոք նրան թող չարհամարհի. եւ նրան ճանապա՛րհ դրէք խաղաղութեամբ, որ գայ ինձ մօտ, քանզի սպասում եմ նրան եղբայրներով
12 Ինչ վերաբերում է եղբայր Ապողոսին, շատ խնդրեցի նրան, որ գայ ձեզ մօտ եղբայրներով հանդերձ. բայց, արդարեւ, ցանկութիւն
13 Արթո՛ւն կացէք, հաստատո՛ւն մնացէք հաւատի մէջ, քա՛ջ եղէք, զօրացէ՛ք:
14 Ձեր ամէն ինչը սիրով թող լինի:
15 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, գիտէք Ստեփանոսի եւ Փորտունատոսի ընտանիքը, որոնք Աքայիա նահանգի առաջին պտուղներն են եւ
16 Դուք էլ հնազա՛նդ եղէք այդպիսիներին եւ ամէն մէկին, որ գործակից եւ ծառայակից է նրանց:
17 Ուրախացայ, որ Ստեփանոսը, Փորտունատոսը եւ Աքայիկոսը եկան, որովհետեւ ձեր պակասութիւնը նրանք լցրին.
18 քանզի հանգստացրին իմ հոգին եւ ձերը: Արդ, գնահատեցէ՛ք այդպիսիներին:
19 Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները: Մեծապէս ողջունում են ձեզ ի Տէր Ակիւղասը եւ Պրիսկիղան իրենց տան մէջ եղող
20 Ձեզ ողջունում են բոլոր եղբայրները: Ողջո՛յն տուէք միմեանց սուրբ համբոյրով:
21 Այս ողջոյնի գիրը իմ ձեռքինն է՝ Պօղոսինը:
22 Եթէ մէկը չի սիրում Տէր Յիսուսին, նզովեալ թող լինի. Մարան աթա:
23 Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի:
24 Եւ իմ սէրը ձեզ ամենքիդ հետ ի Քրիստոս Յիսուս: Ամէն: